Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Գիտնականները հայտնաբերել են կաթվածի գենը. 1in.am

Գիտնականները հայտնաբերել են կաթվածի գենը. 1in.am

Գյոթեբորգից հետազոտողների խումբը հայտնաբերել է գեն, որը կօգնի բացատրելու, թե ինչու են որոշ մարդիկ ավելի հակված կաթվածի, քան մյուսները, գրում է շվեդական Göteborgs-Posten պարբերականը:

Հայտնաբերված գենը ստացել է FoxF2 անվանումը: Այն կա բոլորի մոտ, սակայն որոշ մարդկանց մոտ իրեն հատուկ ձևով է դրսևորում: Այդ գենի հայտնաբերումը թույլ կտա մշակել ուղեղի անոթները ամրացնող դեղորայք:

«Յուրաքանչյուրը, վաղ թե ուշ, կաթված կստանա, եթե շատ երկար ապրի: Սակայն, այժմ հնարավոր է բացատրել, թե ինչու են որոշ մարդիկ կաթվածի զոհ դառնում ավելի վաղ, քան այլոք»,- նշել է Գյոթեբորգի համալսարանի պրոֆեսոր Պետեր Կարլսոնը:

«Ավելի հեշտ կլինի փոխել կենսակերպը, օրինակ, զբաղվել սպորտով և թողնել ծխելը, եթե իմանաք, որ խոսքը գնում է ոչ թե ընդհանուր բնույթի խորհուրդներին, այլ այն մասին, որ գոյություն ունի կաթվածի բարձր ռիսկ»,- ավելացրել է Կարլսոնը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ